10 սեպտեմբերի 2011 - 16:35 AMT
Ժիրայր Դադասյան. Ռաբիզը ազգային ողբերգություն է

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը գտնում է, որ ռաբիզը ոչ թե երաժշտություն է, այլ ազգային ողբերգություն, այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ: Նրա կարծիքով ռաբիզը կտրականապես պետք է արգելել, որովհետև այն հասարակությանը երկպառակտման է բերում:

«Մեր ազգային միատարությունը կորել է և հասարակությունը ճեղքվել է երկու մասի: Ռաբիզ լսողին գրաբարի անուն ես տալիս, ասում է, թե մեռած բաների հետ գործ չունի», ասաց Դադասյանը: Ըստ նրա ռաբիզը բերում է ազգային արժեքների մոռացմանը: