Եգիպտոսի կառավարությունը կարող է հրաժարական տալ

Եգիպտոսի կառավարությունը կարող է հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունը կարող է հրաժարական տալ Կահիրեում անկարգությունների պատճառով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին: Մոտակա ժամերին նախարարների կաբինետն արտակարգ նիստ կհրավիրի, որի ընթացքում կքննարկվեն իսրայելյան դեսպանատան շուրջ վերջերս տեղ գտած անկարգությունները:

Բախումների պատճառ է դարձել բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր նախօրեին` ուրբաթօրյա աղոթքից հետո, երիտասարդական շարժումների կողմից` Իսրայելի հետ բոլոր հարաբերությունները խզելու պահանջով:

Իսրայելի և Եգիպտոսի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ օգոստոսին հինգ եգիպտական սահմանապահներ սպանվեցին Սինայի թերակղզում իսրայելյան զինվորականների և պաղեստինյան մարտիկների միջև փոխհրաձգության ժամանակ: Եգիպտոսը Իսրայելին մեղադրեց իր քաղաքացիների սպանության մեջ և հետաքննություն պահանջեց: Իսրայելն ի պատասխան հայտարարեց, որ իր զինվորականները հանցակից չեն եգիպտացիների սպանությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---