Ղրիմի Արմյանսկում տեղի կունենա «Հայկական խորոված» մրցույթը

Ղրիմի Արմյանսկում տեղի կունենա «Հայկական խորոված» մրցույթը

PanARMENIAN.Net - Արմայնսկում սեպտեմբերի 17-ին տեղի կունենան քաղաքի 275-ամյակին նվիրված միջոցառումներ: Քաղաքի օրն Արմյանսկում կնշեն խորովածի մրցույթով և երիտասարդական շքերթով, գրում է e-crimea-ն:

Տոնակատարության կապակցությամբ տեղի կունենա «Հայկական խորոված» մրացույթը, երիտասարդության տոնական շքերթը քաղաքի կենտրոնական փողոցներով, խաղեր, մրցույթներ, ուկրաինական էստրադայի աստղերի ելույթներ: Բացի այդ, Արմյանսկի, Ջանկոյի ու Կրասնոպերեկոպսկի միջև պայմանավորվածության շրջանակներում Արմյանսկի տոնակատարություններին կմասնակցեն Ջանկոյի ու Կրասնոպերիկոպսկի ստեղծագործական համույթները:

Արմյանսկը (նախկինում Արմյանսկի բազար) գտնվում է Ուկրաինայում, Ղրիմում: Քաղաքը 18-րդ դարում հիմնել են հայերն ու հույները, քաղաքի կարգավիճակ է ստացել 1993թ., այդպիսով Արմյանսկը Ղրիմի ամենաերիտասարդ քաղաքն է, գրում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---