ԱՊԼ ղեկավարները կքննարկեն Պաղեստինի դիմումը ՄԱԿ-ին` վերջինիս պետականությունը ճանաչելու մասին

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Կահիրեում քննարկելու են համատեղ դիմումը ՄԱԿ-ին` Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու համար այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մինչև 1967-ը:

Ինչպես սպասվում է, արաբ նախարարներն ընդունելու են բանաձև, որն արդեն պատրաստվել է ԱՊԼ կից մշտական ներկայացուցիչների կողմից:

ԱՊԼ գործողությունների պլանի համաձայն սկզբից դիմելու են Անվտանգության խորհրդին Պաղեստինը որպես ՄԱԿ լիիրավ անդամ ճանաչելու նպատակով: Այն դեպքում, եթե ԱՄՆ-ն օգտվի վետոյի իրավունքից և արգելափակի Պաղեստինի ճանաչումը, արաբական երկրները կդիմեն ՄԱԿ Գլխավոր վեհաժողով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---