Շուշիում բացվել է հնագույն և ժամանակակից գորգերի թանգարան

Շուշիում բացվել է հնագույն և ժամանակակից գորգերի թանգարան

PanARMENIAN.Net - ԼՂՀ Շուշի քաղաքում աշխատանքն է սկսել իր տեսակի մեջ եզակի հնագույն և ժամանակակից գորգերի թանգարանը: Ցուցադրությունը ներառում է տասնյակ գորգեր ու կարպետներ Լեռնային Ղարաբաղի տարբեր գյուղերից: Թանգարանի ցուցանմուշների թվում հանդիպում են բավականին հազվագյուտ նմուշներ, որոնց տարիքը հարյուրավոր տարիների է հասնում: Ղարաբաղյան գորգերին բնորոշ են հագեցած գույները, նախշերի նրբությունն ու բազմազանությունը, որոնք գալիս են դեռևս վաղ քրիստոնեական շրջանից:

Թանգարան հիմներով՝ Լեռնային Ղարաբաղը լուրջ հայտ է ներկայցնում հայկական մշակույթի այդ հատվածի ուսումնասիրման լուրջ կենտրոն դառնալու համար, ինչը կարևորվում է նաև քաղաքական տեսակետից, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---