Եգիպտոսը վերականգնում է Մուբարաքի օրոք գործող օրենսդրությունը![]() 12 սեպտեմբերի 2011 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունը արտահերթ նիստում որոշել է վերականգնել չեղյալ հայտարարված բողոքների ու ցույցերի մասին նախկին օրենքները, հաղորդում է «Հաարեցը»: Կառավարությունն որոշել է վերականգնել հանրահավաքների ու բողոքի ակցիաների անցկացումը: Օրենքների վերականգնման հիմնական պատճառ հանդիսացան զանգվածային անկարգությունները Կահիրեում Իսրայելի դեսպանատան մոտ: «Մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք հարևան Իսրայելի հետ»,-հայտարարել են իշխանությունները: Սեպտեմբերի 10-ին Եգիպտոսում արտակարգ իրավիճակ հայտարարվեց Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման ու իրավապահների հետ բախման պատճառով: Իսրայելի ու Եգիպտոսի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ օգոստոսին 5 եգիպտացի սահմանապահներ սպանվեցին Սինայի թերակղզում Իսրայելի զինվորականների ու Պաղեստինի գրոհայինների միջև փոխհրաձգության հետևանքով: Եգիպտոսը պահանջեց Իսրայելից քննել միջադեպը, իսկ Իսրայելը հայտարարեց, որ զինվորակնները կապ չունեն եգիպտացիների սպանության հետ: ![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |