Լիբիան վերսկսել է նավթի արդյունահանումը

Լիբիան վերսկսել է նավթի արդյունահանումը

PanARMENIAN.Net - Լիբիան շաբաթ օրը վերսկսել է նավթի արդյունահանումը: Այդ մասին հաղորդել է անցումային կառավարության վարչապետ Մահմուդ Ջիբրիլը: Նա խոստացել է մոտ ապագայում ավելացնել արդյունահանումը, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Ջիբրիլը նշել է, որ վեցամսյա քաղաքացիական պատերազմի ժամանակ դադարեցված արդյունահանումը շուտով կվերսկսվի երկրի արևմուտքում:

Լիբիան ունի Աֆրիկայում խոշորագույն նավթի պաշարները և մինչև պատերազմն արտահանում էր օրական 1.6 մլն բարել նավթ` նավթի 85 տոկոսը վաճառելով Եվրոպային:

Ազգային անցումային խորհուրդը գրավել է երկրի մայրաքաղաքը` Տրիպոլին, բայց մի քանի քաղաքներում դեռ շարունակվում են մարտերը Մուամար Քադդաֆիի կողմնակիցների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---