12 սեպտեմբերի 2011 - 14:32 AMT
Կարլ Բիլդտ. Մենք պետք է խրախուսենք Հայաստանին և Ադրբեջանին Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման որոնումներում

Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մտագոհություն է հարուցում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, որոնք ներգրավված են դրա մեջ, այլ նաև ողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը: «Մենք պետք է խրախուսենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ լուծման որոնման համար, և Շվեդիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: Սակայն խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա: Նրա խոսքով, երկու կողմերը պետք է զերծ մնան ագրեսիվ հռետորությունից և դրա փոխարեն հիմք ստեղծեն իրենց բնակչության շարքում խաղաղության համար: «ԵՄ-ն պետք է աջակցի գործընթացին և ցուցադրի տարածաշրջանի բնակչությանը, որ խաղաղ ճանապարհով կարելկի է հասնել շատ առավելությունների»,- ասել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ԱՊԱ-ն: