Լիբիայի նոր կառավարությունը կձևավորվի մոտակա օրերին

PanARMENIAN.Net - Լիբիայի նոր կառավարությունը կձևավորվի 7-10 օրվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ)` աշխարհի շատ երկրների կողմից Լիբիայում որպես իշխանության միակ լեգիտիմ սուբյեկտ գնահատվող, ապստամբների կազմակերպության ղեկավարներից մեկը:

ԱԱԽ ծրագրերի համաձայն, նոր կառավարության մեջ պետք է մտնեն երկրի բոլոր մարզերի ներկայացուցիչներ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ներկայումս Մուամար Քադդաֆիին հավատարիմ զորքերը երեք խոշոր բնակավայր են պահում` մասամբ Բանի-Վալիդը, Սաբխուն և Սիրտը` գնդապետի հայրենի քաղաքը:

Ասվում է նաև, որ սեպտեմբերի 10-ից Լիբիան սկսել է նավթի արտահանումը, սակայն ԱԱԽ ներկայացուցիչը հրաժարվել է ճշտել, թե որտեղ և ինչ քանակությամբ:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադդաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը: Լիբիայում քարոզարշավի ղեկավարությունը մարտի 31-ին ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին: Գործողության ժամկետը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն երկարացրեց գործողությունը 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---