Նիկոլայ Ծատուրյան. Սունդուկյանի անվան թատրոնը պետք է փակել և վերակառուցել

PanARMENIAN.Net - Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը գտնում է, որ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը փակվելու և վերակառուցելու կարիք ունի: Ըստ նրա, բացի թատրոնի կազմի վերանայումից, անհրաժեշտ է զբաղվել հսկայական դահլիճի բաժանմամբ և մի քանի դահլիճի կառուցմամբ: Ծատուրյանը գտնում է, որ թատրոնի բեմն, այսօր չափազանց մեծ է և ավելի հարմար է շոուների համար:

Իր հերթին Սունդուկյանի թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանն առաջարկում է, որպեսզի թատրոնին կից պուրակում նոր դահլիճ կառուցել, իսկ հինը` տրամադրել շոուներին:

Ինչ վերաբերում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի չափանիշներին, ապա 2 բանախոսներն էլ միակարծիք են, որ ղեկավարը պետք է զբաղվի թատրոնի կառավարմամբ, մշակի որոշակի ուղվածությամբ ծրագիր և հրավիրի տարբեր բեմադրիչների, որվքեր իրենց ուժերով կզարգացնեն թատրոնը:

Ջանիբեկյանի կարծիքով այսօր Սունդուկյանի թատրոնը չունի դեմք, որովհետև աշխարհի բոլոր ուղղվածություններով ներկայացումներ է բեմադրում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---