Սիրիայի նախագահի խորհրդական. Արևմուտքը մտադիր է ոչ միայն մասնատել արաբական երկրները, այլ նաև պառակտել

PanARMENIAN.Net - Թեհրանի դիրքորոշումը Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ արտացոլում է այդ երկրի մտահոգությունը հարևան երկրի իրադարձությունների մասին և ուղղված է խաղաղ ճանապարհով խնդիրների լուծմանը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում տեցի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի քաղաքական և տեղեկատվական հարցերի գծով նախագահի խորհրդական Բուսեյնա Շահաբանը, գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

«Մենք բարձր ենք գնահատում Իրանի դիրքորոշումը, համարում ենք այն կառուցողական,-ասել է Շահաբանը:-Այն, ինչ կատարվում է Սիրիայում, չի կարող չմտահոգել հարևաններին, և Իրանի դիրքորոշումն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը»,-ասել է Սիրիայի նախագահի խորհրդականը:

Ըստ նրա, բոլոր արաբական երկրների գլխավոր խնդիրը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումն է, վստահ է Շահաբանը:

«Ժողովուրդները պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը, ոչ թե դրսից պարտադրված բանաձևերը»,-ասել է նա: «Մենք, արաբներս, չենք տեսնում, որ Արևմուտքը շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հարցում,-նշել է նա: --Նպատակ է դրվում ոչ միայն մասնատել մեր արաբական երկրները, այլ նաև պառակտել»:

«Մենք (արաբներս) ունենք մեկ լեզու, մեկ մշակույթ և տարբերություն չենք դնում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Յեմենում կամ Պաղեստինում իրադարձությունների միջև»,-ասել է Բուսեյնա Շահաբանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---