Դավիթ Նալբանդյանն Արգենտինայի թենիսի հավաքականի կազմում մեկնել է Բելգրադ

Դավիթ Նալբանդյանն Արգենտինայի թենիսի հավաքականի կազմում մեկնել է Բելգրադ

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականը Բելգրադ է ժամանել, որտեղ սեպտեմբերի 16-18 կհանդիպի Սերբիայի հավաքականի հետ Դևիսի գավաթի կիսաեզրափակչում:

Արգենտինայի հավաքականի կազմում Սերբիա են մեկնել Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Խուան Մարտին Դել Պոտրոն, Խուան Իգնասիոն և թիմի ավագ Տիտո Վասկեսը:

Սեպտեմբերի 12-ին արգենտինացի թենիսիստներն առաջին մարզումը կանցկացնեն «Բելգրադ արենայում», իսկ սեպտեմբերի 14-ին կկայանա հանդիպումների վիճակահանությունը:

Արգենտինայի հավաքականն անձնական հանդիպումներում 0:1 հաշվով զիջում է Սերբիային, միակ պարտությունը արգենտինացիները կրել են 1964 թվականին:

Դևիսի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում կմրցեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---