«Նարեկացի» արվեստի միությունում բացվելու է Ժիրայր Աղավելյանի “99 Pleasant” ցուցահանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունում բացվելու է Ժիրայր Աղավելյանի “99 Pleasant” ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին` ժամը 18:00-ին, «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում կայանալու է ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի “99 Pleasant” խորագրով լուսանկարների ու լուսանկարչական կոլաժների ցուցահանդեսը: Սրահում ներկայացվող ցուցադրանքին զուգահեռ` սահող տեսաֆիլմի ձևաչափով, կներկայացվեն նաև արվեստագետի գեղարվեստական ու վավերագրական լուսանկարների ու լուսանկարչական կոլաժների տեսաշարերից կազմված երեք ֆիլմ: Ցուցահանդեսը նվիրվելու է ՀՀ անկախության 20-ամյակին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 17-ը:

“99 Pleasant” -ը ռեժիսորի ամերիկյան հասցեի` Բոստոն քաղաքի Փլեզանթ 99 փողոցի այսօրինակ վերընթերցման փորձ է, որում ներկայացված են թե՛ առանձին լուսանկարներ, թե՛ լուսանկարների ու կոլաժների ամբողջական շարքեր, որոնցից մեկի հերոսներն, օրինակ` ԽՍՀՄ-ից Բոստոն արտագաղթած Հայրենական մեծ պատերազմի տարեց վետերաններ են: Մեկ այլ շարքում, լուսանկարի տեսքով վերապատկերված են Վերածննդի շրջանի հայտնի կտավներ, որ լուսանկարների տեսքով ու գեղարվեստական մեկնության յուրօրինակ լուծումներով, վերհառնում են Ժիրայր Աղավելյանի ռեժիսորական դիտանկյունից:

Ժիրայր Աղավելյանը ծնվել է Հայաստանում, 1991-ից ի վեր բնակվում է Միացյալ Նահանգներում: Լինելով Լենինգրադի Կուլտուրայի ինստիտուտի կինոյի բաժնի շրջանավարտ, հետո նաև Երևանի կենտրոնական հեռուստաալիքի` այժմ Հ1, ռեժիսոր, հեղինակել է շուրջ մեկ տասնյակ գեղարվեստավավերագրական, այդ թվում միջազգային փառատոնների մասնակից կինոնկարներ` «Վարդանանք» (1984թ.), «Քարերի սիմֆոնիա (1987թ.), «Լավաշ» (1988 թ.), «Ո՞վ է նա` Էդվարդ Ղազարյանը» (1985թ.), «Հավերժի ճամփորդը» (1989թ.) «Նռան ճյուղերով բոցուն» (1989թ.), «Տո՜ւր մեղքերիս իմ թողություն» (1991թ.), «Գոյատևելու հայկական պայքարը» (1993թ.):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---