Բենյամին Նեթանյահու. Հարձակումն Իսրայելի դեսպանատան վրա լրջորեն խարխլել է Եգիպտոսի հետ հարաբերությունները

Բենյամին Նեթանյահու. Հարձակումն Իսրայելի դեսպանատան վրա լրջորեն խարխլել է Եգիպտոսի հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումը լրջորեն խարխլել է Եգիպտոսի հետ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Կահիրեում ընթացող հակաիսրայելյան ակցիաները: «Իսրայելի դեսպանատունը Կահիրեում երկու երկրների միջև խաղաղության խորհրդանիշ է, գտնում է Իսրայելի վարչապետը:

Սեպտեմբերի 10-ին Եգիպտոսում արտակարգ դրություն հայտարարվեց Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման արդյունքում: Իսրայելի ու Եգիպտոսի հարաբերությունները սրվեցին Սինայի թերակղզում 5 եգիպտացի սահմանապահների սպանության արդյունքում: Եգիպտոսը մեղադրեց Իսրայելին ու հետաքննություն պահանջեց, իսկ Իսրայլեն, ի պատասխան, հայտարարեց, որ իր զինվորականները կապ չունեն սպանությունների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---