Գենադի Մարտիրոսյան. Պիրոգի դեմ մենամարտին պատրաստվելու դրդապատճառը չեմպիոնի գոտին է

Գենադի Մարտիրոսյան. Պիրոգի դեմ մենամարտին պատրաստվելու դրդապատճառը չեմպիոնի գոտին է

PanARMENIAN.Net - WBO վարկածով միջին քաշային կարգում չեմպիոնի գոտու պարտադիր հավակնորդ, WBO Europe գոտու տիտղոսակիր Գենադի Մարտիրոսյանն ասել է, որ իր համար Պիրոգի դեմ մենամարտին պատրաստվելու հիմնական դրդապատճառը չեմպիոնի գոտին է:

«Ես ամբողջ կյանքում դրան եմ ձգտել: Ամեն օր ես սպասում էի, որ այդ մենամարտի օրն անպայման կգա: Եվ ահա այդ օրն արդեն մոտ է: Մասնակցել նման մենամարտի մեծ նվաճում է ցանկացած մարզիկի համար: Երկրորդ տեղում ես կդնեի գումարի գործոնը, քանի որ նման մենամարտի հոնորարը շատ ավելի մեծ է, քան սովորական վարկանիշային մենամարտի դեպքում»,-Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերում allboxing.ru-ն:

Երրորդ գործոնը հայ բռնցքամարտիկի համար ճանաչումն է, որը ստանում է մարզիկը՝ նվաճելով տիտղոսը: «Սակայն, այնուամենայնիվ, առաջին հերթին ստիպում է վաղ առավոտյան արթնանալ և շտապել մարզումների չեմպիոնի գոտին նվաճելու ցանկությունը, ուժեղագույնի հետ պայքարելու ու ապացուցելու, որ դու ավելի ուժեղ ես, հնարավորությունը»: Պիրոգ-Մարտիրոսյան մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---