Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երկրորդ պատարագն է մատուցվել

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երկրորդ պատարագն է մատուցվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Թուրքիայի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում երկրորդ պատարագն է մատուցվել Խաչվերաց տոնի առթիվ:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, պատարագին մասնակցել են մոտ 3000 հավատացյալներ, արարողությունը տևել է 2 ժամ: Պատարագը մատուցել է ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

2010թ. սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ վերջին 95 տարվա ընթացքում առաջին պատարագը, սակայն թուրքական իշխանությունները չկատարեցին իրենց խոստումը, և խաչը գմբեթին բացակայում էր: Խաչը տեղադրվեց պատարագից միայն երկու շաբաթ անց: Առաջին պատարագին մասնակցել է մոտ 7000 հայ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---