Ռոման Ամոյանը Ստամբուլում դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ

Ռոման Ամոյանը Ստամբուլում դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի երկակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր և Օլիմպիական բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը սեպտեմբերի 12-ին առաջին հաղթանակն է տարել 1/16 եզրափակչում: Հայ ըմբիշի մրցակիցը իտալացի Ֆեդերիկո Մանեան էր:

1/8 եզրափակչում Ամոյանն իր ուժերը կչափի վրացի Լաշա Գոգիտաձեի հետ, որն առավելության է հասել Վուգար Ռագիմովի նկատմամբ (Ուկրաինա):

Աշխարհի առաջնությունում խաղարկվելու են Լոնդոնում կայանալիք 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---