Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն անց է կացնում առկա տեխնիկայի հատուկ դիտարկում

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն անց է կացնում առկա տեխնիկայի հատուկ դիտարկում

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն անց է կացնում առկա տեխնիկայի հատուկ դիտարկում՝ նպատակ ունենալով պայմանավորվածությունների հասնել նոր սարքավորումների ներկրման վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:

Ըստ նրա, դիտարկման արդյունքում հնարավոր կլինի պայմանավորվել «գյուղացիների համար սրտամոտ» գյուղտեխնիկայի ներկրման մասին: Ինչպես նշել է փոխնախարարը, 15 հազար տրակտորների 90 տոկոսը ոչ բարվոք վիճակում է: Ինչ վերաբերում է Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրին, ապա, ըստ նրա, 61 տրակտորից 20 տրամադրվել է Հայաստանի մարզային համայնքներին, 5-ը՝ գյուղացիական տնտեսություններին, որոնք զբաղվում են սերմնաբուծությամբ, իսկ մնացածը բաշխվել է ըստ հայտարարված մրցույթի: Նա հայտնել է, որ ճապոնական տրակտորի շուկայական գինը 8 մլն դրամ է, սակայն մրցույթում դրանք վաճառվել են 4 մլն դրամով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---