Հայաստանն ու Բելառուսը գոհ են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումից

Հայաստանն ու Բելառուսը գոհ են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Մինսկ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հայ-բելառուսական հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել համագործակցության բոլոր բնագավառներում: Նախագահ Լուկաշենկոն ընգծեց, որ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար և վստահություն հայտնեց, որ կողմերը հավելյալ ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանը, Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքներն, իր հերթին ևս գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի և դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Երկուստեք շեշտվեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական փոխգործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջև բարեկամությունը: Նախագահ Լուկաշենկոն և նախարար Նալբանդյանն անդրադարձան Հայաստանի և Բելառուսի համագործակցության զարգացման և խորացմանն առնչվող տարբեր հարցերի:

Նախագահ Լուկաշենկոն խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---