Ա. Հովհաննիսյան. Թուրքական արխիվները սկսել են «մաքրել» Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերից դեռ 1919-ին

Ա. Հովհաննիսյան. Թուրքական արխիվները սկսել են «մաքրել» Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերից դեռ 1919-ին

PanARMENIAN.Net - Թուրքական արխիվները սկսել են «մաքրվել» Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերից դեռ 1919-ին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, թուրքական արխիվները պարբերաբար «ազատվել» են Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերից, սակայն 1980-ականներին թուրքական իշխանությունները սկսել են ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը սկսել է ավելի ակտիվ քննարկվել տարբեր միջազգային կառույցներում: «Մասնավորապես, թուրքական իշխանություններն իրենց արխիվներում թողել են այն փաստաթղթերը, որոնք, նրանց կարծիքով, չեն հակասում իրենց դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում, սակայն եթե այդ փաստաթղթերն ուսումնասիրվեն, փորձագետները կնկատեն փաստեր, որոնք ապացուցում են Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության կատարման փաստը»,- ասել է նա և հավելել, որ իրեն հարգող ոչ մի պատմաբան կասկածի տակ չի դնում Ցեղասպանության փաստը:Հովհաննիսյանը նաև նշել է, որ փաստաթղթերի որոշ մասը կարող է գտնվել անգլիական և գերմանական արխիվներում:

WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի հեռագրերի թվում կար թուրքական Սաբանջի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայի ուղերձը Ստամբուլի Ամերիկյան խորհրդին: 2004թ. հուլիսի 12-ի նամակում պրոֆեսորը հաղորդում է ամերիկյան պետծառայողին այն մասին, որ «զտումներ են կատարվել» Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին վերաբերող արխիվաներում՝ վերացնելով Հայոց ցեղասպանության մասին ապացույցները: «1918թ. ի վեր արխիվները «զտվել են» մի քանի անգամ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Անտանտայի դաշնակից ուժերը գրավեցին Ստամբուլը»,-հայտարարել է թուրքական համալսարանի պրոֆեսորը:

Ըստ նրա, հաջորդ զտումը կատարվեց Օզալի կառավարման օրոք 90-ականների սկզբում: Ընդ որում, նա նշեց, որ զտումը հավանաբար կատարել է Թուրքիայի պաշտոնաթող դեսպաններից մեկը՝ Մուարեմ Նուրի Բիրգին: «Երբ նախկին դեսպանը սկսեց հետազոտել արխիվները, նա ամեն անգամ հանդիպում էր իր ընկերներից մեկի հետ, նույն վայրում, ու անընդհատ կրկնում էր «Մենք իրոք սպանել ենք նրանց»,-գրում է Բերքթայը:

Ինչպես հաղորդում է WikiLeaks-ը, նույն շրջանում արխիվներում աշխատում էր նաև պաշտոնաթող զինվորակնների մի խումբ, որոնց գործառույթն էր հետազոտել հայկական հարցը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---