
Առկա բանակցային ձևաչափի՝ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջման հասնելու ակնհայտ ներուժ կա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկին «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում:
«Ես ափսոսում եմ, որ կողմերը մինչ օրս չեն կատարել Սոչիում այս տարի ձեռք բերած համաձայնությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մասին», նշել է նա՝ մեկնաբանելով իրավիճակը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Ըստ Կոբերացկու, կարևոր է շարունակել ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա: «Ուստի, ողջունում եմ Ռուսաստանի նախագահի անձնական մասնակցությունը բանակցությունների խթանմանը»: