Ռուսաստանը կքվեարկի Պաղեստինի անկախության օգտին13 սեպտեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն աջակցում է Պաղեստինի՝ անկախությունը ճանաչելու խնդրանքով ՄԱԿ-ին դիմելու մտադրությանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: «Մենք, անշուշտ, կքվեարկենք պաղեստինցիների ցանկացած առաջարկի օգտին, սակայն, պետք է ասեմ, որ մենք չենք դրդրում նրանց: Մենք ասում ենք՝ կայացրեք ձեր որոշումը և մենք ձեզ կսատարենք: Դա քաղաքական ու դիվանագիտական ռազմավարության հարց է»,-հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը «Ռուսաստան-24» հեռուստաալիքում: Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում: 2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |