ՎԶԵԲ-ը «Սարանիստ» ընկերությանը կտրամադրի 3 մլն դոլար

ՎԶԵԲ-ը «Սարանիստ» ընկերությանը կտրամադրի 3 մլն դոլար

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ( ՎԶԵԲ) 3 մլն դոլար է տրամադրելու «Սարանիստ» ընկերությանը, որն արտադրում է ապակյա տարաներ:

Ինչպես նշվում է ՎԶԵԲ մամլո հաղորդագրությունում, հատկացված միջոցներն օգտագործվելու են նոր վառարանի և ապակու արտադրության նոր հոսքագծի շինարարության համար: Դա թույլ է տալու ընկերությանն ընդլայնել իր արտադրական ծավալները և այլընտրանքային տարբերակներ առաջարկել ապակե ավելի թանկ ներկրվող ապրանքներին:

ՎԶԵԲ-ի ագրոբիզնեսի բաժնի տնօրեն Ժիլ Մետետալի խոսքով, մասնավոր բիզնեսին աջակցելը Հայաստանում բանկի առավելություններից մեկն է:

«Սարանիստ» ընկերությունը հիմնվել է 1989-ին և Հայաստանում գունավոր ապակու արտադրության առաջատար ձեռնարկություններից է: Արտադրանքն իրացվում է տեղի շուկայում, ինչպես նաև արտահանվում է Վրաստան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---