Ըմբշամարտի ԱԱ. Վահան Ջուղարյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Ըմբշամարտի ԱԱ. Վահան Ջուղարյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Վահան Ջուղարյանը մինչև 60 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տարավ Ստամբուլում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: 1/32 եզրափակչում հունահռոմեական ոճի հայ ըմբիշը հանդիպեց Դրիտանո Հայրիզիի հետ և հաղթանակ տարավ 10:0 հաշվով: 1/16 եզրափակչում Ջուղարյանը մրցելու է Միխայիլ Նովակ (Չեխիա)- Մանուել Ալմեյդա (Պորտուգալիա) զույգի հաղթողի հետ:

Յուրի Պատրիկեևն առայժմ չի սկսել իր ելույթը, նա 1/32 եզրափակչում հանդիպելու է Հելկի Նաբիին (Էստոնիա):

Աշխարհի առաջնությունում խաղարկվում են 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները հնարավորություն կունենան մասնակցել օլիմպիադային:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---