13 սեպտեմբերի 2011 - 15:50 AMT
Իրանի ԱԳՆ. Բուշերի ԱԷԿ-ի գործարկումը կապ չունի Իրանի միջուկային ծրագրի հետ

Բուշերի ԱԷԿ-ի գործարկումը չի նշանակում, թե Իրանը կասեցնում է միջուկային ծրագիրը: Այդ մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը չի դադարեցվի: Իրանը պետք է ապահովի իր ԱԷԿ-ի համար անհրաժեշտ վառելիքի պահանջներն, ուստի ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,-ասել է Իրանի դիվանագետը: Սեպտեմբերի 12-ին Իրանում տեղի ունեցավ Բուշերի ԱԷԿ-ի պաշտոնական գործարկումը: Վառելիքը Իրանին կտրամադրի Ռուսաստանը: