13 սեպտեմբերի 2011 - 15:57 AMT
Ըմբշամարտի ԱԱ. 1/16 եզրափակչում Յուրի Պատրիկեևը կմրցի ադրբեջանցի Մեսուտ Հասիմզադեի հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ է անցել Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ: Նախնական փուլում Յուրի Պատրիկեևը 120կգ քաշային կարգում իր առաջին մենամարտում հանդիպել է Հելկի Նաբիի հետ (Էստոնիա): Հայաստանցի ըմբիշը երեք շրջաններում 3:0 հաշվով հաղթանակ է տարել:

1/16 եզրափակչում Յուրի Պատրիկեևը կմրցի ադրբեջանցի Մեսուտ Հասիմզադեի հետ:

Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: