HTC-ն ցանկանում է գնել WebOS օպերացիոն համակարգը

HTC-ն ցանկանում է գնել WebOS օպերացիոն համակարգը

PanARMENIAN.Net - Թայվանական HTC ընկերության նախագահ Չեր Ուոնգը ասել է, որ ընկերությունն ենթադրաբար պատրաստվում է գնել օպերացիոն համակարգ, սակայն չի շտապում։ Այս մասին հայտնում է Focustaiwan-ը։Hewlett-Packard ընկերությունը, երբ որոշեց դադարեցնել անհատական համակարգիչների արտադրությունը, հրաժարվեց նաև իր պլանշետային համակարգիչ TouchPad-ի օպերացիոն համակարգից՝ WebOS-ից։ Ըստ վերջերս տարածվող լուրերի, HTC և Samsung ընկերությունները փորձում էին գնել WebOS պլատֆորմը՝ որպես սեփական բջջայինների սեփական օպերացիոն համակարգ։

«Մենք մտածել ենք այս մասին և քննարկել, սակայն չենք ցանկանում հապշտապ որոշումներ կայացնել»,- ասել է Չեր Ուոնգը։ Նա նաև նշել է, որ Motorola Mobility-ի գնումը ճիշտ որոշում էր Google կողմից։

Դե իսկ խոսելով սեփական բրենդի մասին՝ նա նշել է, որ HTC առավելությունը տարբերվելն է, այսինքն ընկերությունը կարող է ստեղծել տարբեր արտադրանքներ՝ տարբեր օպերացիոն համակարգերի հիման վրա։

Երբ Google ընկերությունը գնեց Motorola Mobility-ն, մի շարք ընկերություններ սկսեցին մտածել իրենց սեփական օպերացիոն համակարգը ձեռք բերելու մասին՝ Android-ի փոխարեն։ Իսկ Android-ը պատկանում է Google-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---