«Թալիբանը» հարձակվել է Քաբուլում ԱՄՆ դեսպանատան և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի վրա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին «Թալիբանի» գրոհայինները զանգվածային հարձակում են կազմակերպել Քաբուլում օտարերկրյա դեսպանատների ու ներկայացուցչությունների վրա: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, մահապարտ ահաբեկիչները հարձակվել են ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի շտաբի ու ԱՄՆ դեսպանատան վրա: Բացի այդ, ինչպես նշում է «Ռոյթերսը», հարձակման են ենթարկվել նաև մի քանի նախարարությունների շենքեր ու աֆղանական հետախուզության կենտրոնակայանը: Առաջին պայթյուններից հետո, գործի անցան գրոհայինները, զինված հրաձգային զենքով ու ականանետներով: Քաբուլի կենտրոնում թեժ մարտեր են ընթանում, դեռևս հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը, որը պայքարում է Աֆղանստանում օտարերկրյա ներկայության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---