13 սեպտեմբերի 2011 - 18:02 AMT
Մոսկվայում արդեն կարող են կարդալ ՀՀ նախկին վարչապետի խոստովանությունները

Մոսկվայի Corpus հրատարակչությունը լույս է ընծայել Հայաստանի նախկին վարչապետ (1998-1999) Արմեն Դարբինյանի

«Ոչ քաղաքական խոստովանություններ» գիրքը: Գրքում ընդգրկված են Դարբինյանի` վերջին երկու տարիների ընթացքում գրված հոդվածները:

«Գիրքն իրենից ներկայացնում է արդի տնտեսական և քաղաքական խնդիրների վերաբերյալ Դարբինյանի հեղինակային հայացքը, վառ և նորովի են մեկնաբանվում, կարծես, հանրաճանաչ մոտեցումներն ու դիրքորոշումները: Անկեղծությունը, նուրբ հումորը և հյութեղ լեզուն ներկայացվող գիրքն էլ ավելի արժեքավոր են դարձնում»,- տեղեկացնում են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից, որի ռեկտորի պաշտոնը 2001 թվականից զբաղեցնում է Դարբինյանը: