Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի N1 և N2 ֆիլտր-կայաններ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի N1 և N2 ֆիլտր-կայաններ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի N1 և N2 ֆիլտր-կայաններ ու ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

Նախագահը նշել է, որ ֆիլտր-կայանները հանդիսանում են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ և պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականցման, այդ թվում` N2 ֆիլտր-կայանում աշխատանքային տեմպերի բարձրացման ուղղությամբ, հաղորդել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը Սահակյանն այցելել է նաև մայրաքաղաքում կառուցվող Հայ ազգի գոյատևման պայքարի բոլոր նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Բակո Սահակյանը կարևորել է այս նախագծի նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության տեսանկյունից:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---