13 սեպտեմբերի 2011 - 20:32 AMT
«Շենգավիթը» շարունակում է վստահորեն գլխավորել Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգան

Սեպտեմբերի 13-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 22-րդ տուրի հանդիպումները: «Շենգավիթը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-2»-ի դարպասը, իսկ «Գանձասար-2»-ը 3:2 հաշվով պարտության մատնեց «Բանանց-2»-ին:

«Փյունիկ-2»-ը 2:0 հաշվով առավելության հասավ «Շիրակ-2»-ի նկատմամբ: Այս տուրի չորրորդ հանդիպումը «Փյունիկ-3»-ի և «Միկա-2»-ի միջև կկայանա սեպտեմբերի 15-ին, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

22-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 44 միավորով գլխավորում է «Շենգավիթը», «Միկա-2»-ը, «Շիրակ-2»-ը և «Գանձասար-2»-ը 32-ական միավոր ունեն և զբաղեցնում են 2-4-րդ տեղերը: