Բուրդ չփխելը երեխայի կյանքից առավել կարևորող «բժշկուհու» գործով դեռևս կասկածյալներ չկան

Բուրդ չփխելը երեխայի կյանքից առավել կարևորող «բժշկուհու» գործով դեռևս կասկածյալներ չկան

PanARMENIAN.Net - Վայքի հիվանդանոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի «մեղավորը» դեռևս ազատության մեջ է։ Գուցե նա մեղադրյալ չէ Ոստիկանության աչքում։ Գուցե նա անգամ կասկածյալ էլ չէ, եթե խոսենք իրավաբանական տերմիններով։ Բայց նա մեղադրյալ է նորածին երեխային կորցրած, նրա մահը տեսած ծնողների ու հարազատների համար։

Օգոստոսի 14-ին Վայքի ծննդատան բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին զանգել և հայտնել են, որ պետք է գա հիվանդանոց, քանի որ հղի կին են բերել, և ծնունդ ընդունելու ժամանակն է: Մետաքսյան պատասխանել է, թե «բուրդ է չփխում ու կգա հիվանդանոց, երբ գործը ավարտի»` միևնույն ժամանակ հրահանգելով «ձգձգել ծնունդը»: Մի քանի ժամ անց միայն «բժշկուհին» բարեհաճել է ժամանել: Ծնունդը անցել է ծանր: Իսկ ծնունդից հետո մանկան կիսամեռ մարմինը Մետաքսյա Հովհաննիսյանը թողել է սեղանին, ասել է. «Թող մահանա, հետո կգամ կհերձեմ, տեսնեմ` ինչ է պատահել, ինչու թոք չունի»: Երեխան մահացավ Երևանում, ծնունդից 3 շաբաթ անց։

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցված է, և նախաքննությունը շարունակվում է։ Անցկացվել է նաև դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չկա։ Իսկ այս ընթացքում Մետաքսյա Հովհաննիսյանը շարունակում է աշխատել Վայքի ծննդատանը և հերքել երեխայի ծնողների կողմից իրեն ներկայացվող մեղադրանքը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---