2 մայիսի 2003 - 19:25 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՏԱՇՔԵՆՏՈՒՄ
Հայաստանի պատվիրակությունը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ մայիսի 4-5-ը կմասնակցի Տաշքենտում կայանալիք Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) 12-րդ ամենամյա համաժողովին: Ինչպես հաղորդել են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, Ուզբեկստանի մայրաքաղաքում հայկական պատվիրակության անդամները կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը եւ նրա ներդրումային դաշտը, ինչպես նաեւ բանակցություններ կվարեն ՎԶԵԲ-ի ղեկավարության եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: