14 սեպտեմբերի 2011 - 13:31 AMT
Հայաստանում փոքր և միջին բիզնեսը կազմում է ՀՆԱ 43 տոկոսը

Հայաստանի ՀՆԱ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության տեսակարար կշիռն ամեն տարի ավելանում է նվազագույնը 1 տոկոսով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում սեպտեմբերի 14-ին հայտարարել է Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը: Նրա խոսքով, հենց ՓՄՁ-ն երկրի տնտեսության զարգացման հիմքն է: «Հետևելով իրագործվող բարեփոխումներին, կարելի է միանշանակ արձանագրել դրական միտումներ: Այսօր ՀՆԱ-ում ՓՄՁ տեսակարար կշիռը կազմում է 43 տոկոս, իսկ արտահանման մեջ` 18 տոկոս»,- ասել է նա:

Դրա հետ կապված` Տիգրան Հարությունյանը նշել է, որ այսօր տնտեսվարող սուբյեկտների համար զգալիորեն նվազել է բյուրոկրատական քաշքշուկը կապված պետական մարմիններին հաշվետվությունների տրամադրման հետ, իսկ բիզնես բացելը հնարավոր է դարձել on-line ռեժիմով: