14 սեպտեմբերի 2011 - 14:23 AMT
BitTorrent կայքը հարձակման է ենթարկվել

uTorrent.com և BitTorrent.com կայքերը ենթարկվել են հաքերային հարձակման։ Այս մասին գրում է CNET-ը։ BitTorrent ընկերությունը հաստատել է հարձակման լուրը։Ընկերությունն անջատել է ներբեռնելու հնարավորությունը և վերականգնում է կայքերը։ Սկզբում ընկերությանը թվացել է, թե BitTorrent կայքը պարզապես վիրուս է վարակել, սակայն հետագայում պարզ է դարձել, որ հարձակում է։ Բոլոր նրանց, ովքեր ներբեռնել են BitTorrent կամ uTorrent ծրագիրը երեկ երեկոյան, ընկերությունը խորհուրդ է տալիս հակավիրուսային ծրագրով սկան անել համակարգիչը։

BitTorrent և uTorrent ծրագրերն ունեն ավելի քան 100 միլիոն օգտագործող։