Կառավարությունը որոշել է օգնել գերփոքր տնտեսվարող սուբյեկտներին արտադրանքի արտահանման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ծախսերի կեսի փոխհատուցման մասին, որոնք կապված են Հայաստանում գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների հավաստագրման հետ: Այդ մասին սեպտեմբերի 14-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության Զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը: Նրա խոսքով, դա փորձնական ծրագիր է, որը հաջող իրագործման դեպքում ընդլայնվելու է:

Դրա հետ կապված Տիգրան Հարությունյանն ասել է, որ այդ կատեգորիայի տակ ընկնում են ՓՄՁ սուբյեկտները, որոնց աշխատողների միջին թիվը չի գերազանցում 10 հոգին, իսկ անցած տարում հասույթը չի գերազանցել 100 մլն դրամը:

Բացի դրանից, ինչպես հաղորդել է Հարությունյանը, հատուկ ուշադրություն է դարձվում «նորեկներին», մասնավորապես, Հայաստանի հեռավոր մարզերում: 2011-ի առաջին 8 ամիսներին կառույցը բավարարել է «նորեկների» 13 հայտ 28 մլն դրամ ընդհանուր գումարով, որոնք որոշել են իրենց բիզնեսը բացել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, ծառայությունները, արտադրությունը, ՏՏ ոլորտը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---