Երևանի կոնյակի գործարանն այս տարի ֆերմերներից կմթերի 21 000 տոննա խաղող

Երևանի կոնյակի գործարանն այս տարի ֆերմերներից կմթերի 21 000 տոննա խաղող

PanARMENIAN.Net - Այս տարի Երևանի կոնյակի գործարանն իր հետ համագործակցող ֆերմերներից կմթերի ոչ պակաս քան 21 000 տոննա խաղող: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նրա խոսքով, թեև այս տարի ավելի քիչ խաղող է մթերվելու անցյալ տարվա համեմատ, սակայն մթերման ցուցանիշը 15 հազար տոննայով ավելի է գործարանին անհրաժեշտ ծավալից: Նա հավելել է, որ գործարանին պետք է 5 հազար տոննա սպիրտի արտադրության համար, քանի որ անցած տարիներից դեռ կան սպիրտի պաշարներ: Նա հավելել է, որ ԵԿԳ-ին բաժին է ընկնում երկրում մթերվող խաղողի ողջ ծավալի 30 տոկոսը, գործարանը պայմանագրեր ունի 2.9 հազար ֆերմերների հետ

Մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ), 16-ին` Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ) և 24-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Կարևորելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացումը, Երևանի կոնյակի գործարանը մոտ 500 տոննայով ավելացրել է Տավուշի մարզում մթերվող խաղողի ծավալները` հասցնելով այն 3000 տոննայի նախորդ 2500-ի փոխարեն: Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 130 դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 120 դրամ Տավուշի տարածաշրջանի համար: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո առավելագույնը տասը բանկային օրվա ընթացքում: Ավարտված են մթերման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար բոլոր նախապատրաստական աշխատանքները, յուրաքանչյուր խաղողագործ իրազեկված է իր կողմից մատակարարվող խաղողի ընդունան օրվա մասին:

4  14.09.11 - Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ մամլո-ասուլիս
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---