14 սեպտեմբերի 2011 - 17:53 AMT
Դավիթ Նալբանդյան. Սերբիան ֆավորիտ է համարվում, սակայն Արգենտինան արժանի դիմադրություն ցույց կտա

Բելգրադում կայացել է Արգենտինայի թենիսի հավաքականի մամլո ասուլիսը. թիմը սեպտեմբերի 16-18 Դևիսի գավաթի կիսաեզրափակչում կմրցի Սերբիայի հավաքականի հետ: Արգենտինայի կազմում ելույթ կունենան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Խուան Մարտին Դել Պոտրոն և Խուան Իգնասիո Չելան:

Արգենտինայի հավաքականի ավագ Տիտո Վասկեսը նշել է, որ Նալբանդյանը շատ կարևոր մարզիկ է իրենց համար, չնայած, որ վերջերս նա լավագույն մարզավիճակում չէ:

Թենիսիստն ինքն ընդգծել է, որ առայժմ պատրաստ չէ անցկացնել բոլոր երեք հանդիպումները. «Ես համաձայն եմ մարզչի հետ, որ զույգ և միանձնյա հանդիպումներում տարբեր թենիսիստներ խաղան: Սերբիան ֆավորիտ է համարվում, սակայն մեր թիմը կկարողանա արժանի դիմադրություն ցույց տալ նրանց: Ես ուրախ եմ, որ կկարողանամ օգնել իմ հավաքականին»,- թենիսիստի խոսքն է մեջբերում նրա երկրպագուների կայքը:

Արգենտինայի հավաքականը անհատական հանդիպումներում Սերբիային զիջում է 0:1 հաշվով, միակ պարտությունը արգենտինացիները կրել են 1964 թվականին: