14 սեպտեմբերի 2011 - 19:11 AMT
FruitFull Armenia յոթերորդ ագրոֆորումը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 19-20

FruitFull Armenia յոթերորդ ագրոֆորումը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 19-20: Ավանդական դարձած ֆորումը Հայաստանում անցկացվում է գործարար, Արգենտինայի հայազգի քաղաքացի Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է ագրոֆորումի կազմակերպիչների մամլո ծառայությունը, այս տարի FruitFull Armenia ֆորումը կընդգրկի երեք թեմատիկ բաժին` գործիքներ ֆերմերների համար, մասնավորապես` սառնարանային համալիր, որի բացումը կայացավ այս տարի Երևանում, գործիքներ խաղողի արտադրության համար և կրթության համար մուտք նոր տեխնոլոգիաներ այլ միջոցներ: Ֆորումի շրջանակում կկայանա «Հայփոստ» ՓԲԸ նամականիշների ցուցահանդեսը:

FruitFull Armenia ագրոֆորումում ողջույնի խոսքով հանդես կգա ինքը` Էդուարդո Էռնեկյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ինչպես նաև հրավիրված մասնագետներ, որոնք հանդես կգան երեք թեմաների վերաբերյալ զեկույցներով: