14 սեպտեմբերի 2011 - 21:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՌեԱնիմանիա երևանյան 3-րդ անիմացիոն կինոփառատոնը բացված է

Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց ՌեԱնիմանիա երևանյան 3-րդ անիմացիոն կինոփառատոնը։ Բացումը կայացավ Հայաստանի անկախության տարիներին նկարահանված Ռոբերտ Սահակյանցի «Կացինը» ֆիլմով։ «Կացինին» հաջորդեց ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Բոժո» ֆիլմը։

Բացի վերոհիշյալ ֆիլմերից ցուցադրվեցին ևս չորս ֆիլմեր («Սասունցի Դավիթ», «Անահիտ»), որոնք ցույց էին տալիս հայ անիմացիայի պատմությունը` 90-ականներից մինչև մեր օրերը։

ՖՈՏՈՇԱՐՔ