14 սեպտեմբերի 2011 - 22:04 AMT
2005-ից ի վեր Բելառուսն ակտիվորեն զինում է Ադրբեջանին

ՄԱԿ-ի սովորական սպառազինության առևտրի ցուցակի համաձայն, Բելառուսը 2010-ին զենք է վաճառել Եմենին, Սուդանին, Նիգերիային, Ուգանդային և Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է AZE.az-ը` հղում կատարելով արտասահմանյան ԶԼՄ-ներին, Ադրբեջանը վերջին տարիներին բելառուսական զենքի ամենամշտական գնորդներից մեկն է դարձել:

Հրապարակված տվյալների համաձայն, 2010-ին Ադրբեջանը Բելառուսից գնել է մեկ Սու-25 գրոհային ինքնաթիռ և 30 Դ-30 բուքսիրվող գաուբից 122 մմ, 2009-ին` 5 Սու-25 գրոհային ինքնաթիռ և 9 «Պիոն» 2Ս7 ինքնագնաց գաուբից 203-մմ, 2008-ին` 3 «Պիոն» 2Ս7 ինքնագնաց գաուբից 203 մմ, 2006-ին` 41 Տ-72 տանկ, 2005-ին` 19 Տ-72 տանկ:

Մինչ 2005 թվականը Բելառուսն Ադրբեջանին զենք չի մատակարարել: