15 սեպտեմբերի 2011 - 10:49 AMT
Պարգևատրվել են Facebook-ում «ԱրմենՏել» ընկերության Գաղափարների մրցույթի հաղթողները

«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված Գաղափարների մրցույթի հաղթողներին:

Պարգևատրման արարողությանը հրավիրվել էին լավագույն գաղափարների հեղինկաները: Հաղթողները որոշվել են խմբի մասնակիցներից կազմված ժյուրիի անդամների կողմից:

Մրցույթի հաղթող` Վահագն Վարդանյանը, ստացել է առաջին մրցանակ` նեթբուք և վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված Էդգար Աբրահամյանը պարգևատրվել է բջջային հեռախոսով և ստացել է շարժական ինտերնետի «Drive» ծառայությունից 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Հակոբ Ավետիսյանը ստացավ վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն:

«Հայտարարելով այս մրցույթը մենք ցանականում էինք լսել մեր հաճախորդների առաջարկները մեր ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի առընչությամբ: Շատ հաճելի է, որ խմբի մասնակիցները նարկայացնում էին առաջարկներ ոչ միայն սակագների և ծառայությունների վերաբերյալ, այլ նաև սոցիալական ծրագրեր` առաջարկելով իրենց օգնությունը դրանց իրագործման հարցում», - նշեց «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Գաղափարների մրցույթն անց է կացվել 2011թ-ի օգոստոս ամսին Beeline Armenia պաշտոնական էջում: 2011թ-ի սեպտեմբերի 13-ի դրությամբ խումբն ունի ավելի քան 4000 մասնակից: