15 սեպտեմբերի 2011 - 11:12 AMT
Էլինա Դանիելյանը նախկինի պես 11-րդ տեղում է Շենժենում ընթացող Գրան պրիում

Չինաստանի Շենժեն քաղաքում շարունակվում է կանանց Գրան պրին, և սեպտեմբերի 14-ին կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի է ավարտել հանդիպումը Եկատերինա Կովալևսկայայի (Ռուսաստան) հետ: Երկու շախմատիստուհիներն էլ 2-ական միավոր են վաստակել, Դանիելյանը նախավերջին` 11-րդ տեղում է, իսկ Կովալևսկայան` 10-րդ: Գրան պրիի մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է Հոու Իֆանը (Չինաստան):

8-րդ տուրում հայ շախմատիստուհին կմրցի Մոնղոնտուլ Բաթհույագի (Մոնղոլիա) հետ, որը 3 միավորով 9-րդ տեղն է զբաղեցնում:

Առաջնության հաղթողը կստանա 6500 եվրո, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազ եվրո:

Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում, որը կայացավ օգոստոսի 1-15-ը Ռոստովում, Դանիելյանը 5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը: Գրան պրիի հաղթող դարձավ չինացի շախմատիստուհի Հոու Իֆանը, որը 8 միավոր վաստակեց: