ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները մեկնում են Լիբիա ծանոթանալու նոր ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ որոշ երկրների ղեկավարներ, այդ թվում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ժամանում են Լիբիա երկրի նոր ղեկավարության հետ ծանոթանալու համար:

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Մուստաֆա Ջալիլը հայտարարել է, որ բարձրաստիճան հյուրերի անվտանգությունը կապահովվի, հաղորդում է BBC-ին:

Հյուրերը կժամանեն Տրիպոլի, հետո կայցելեն Բենգազի, որտեղ ելույթ կունենան Ազատության հրապարակում: Ֆրանսիայի նախագահին պետք է ուղեկցի փիլիսոփա Անրի Բերնար Լեվին, որն, ըստ որոշ մեկնաբանների, անձամբ է համոզել Սարկոզիին, որ ռազմական գործողությունները Լիբիայում անհրաժեշտ են:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադդաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Այդ դիմակայության զոհերի թիվը, տարբեր տվյալներով, մի քանի հազար է կազմում:

Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացան «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը: Լիբիայում քարոզարշավի ղեկավարությունը մարտի 31-ին ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին: Գործողության ժամկետը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն երկարացրեց գործողությունը 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---