Երևանում Համահայկական համաժողովին կմասնակցեն սփյուռքի 500 ներկայացուցիչներ 100 երկրներից

PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի 19-ին տեղի կունենա համահայկական համաժողովի հանդիսավոր բացումը` նվիրված Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը: Համաժողովին մասնակցելու են հայկական սփյուռքի 500 ներկայացուցիչներ աշխարհի 100 երկրներից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:

Համաժողովի շրջանակներում տեղի են ունենալու թեմատիկ նիստեր, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 19-21-ը: «Նիստերը բաժանված են 4 թեմատիկ խմբերի` լեզու և կրթություն, երիտասարդության հարցեր, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում միջոցառումներ և Հայաստանի հետ սփյուռքի զարգացման նոր հայեցակարգի ձևավորում»,- նշել է Մխիթարյանը:

Եռօրյա նիստերի ավարտին ընդունվելու է Ազգային հռչակագիր. «Հռչակագրի մեջ ընդգրկվելու են Հայաստանի անվտանգության ապահովման մասին կետեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը»:

Ներկայացնելով միջոցառումների ծրագիրը` Մխիթարյանը հաղորդել է օղակաձև զբոսայգում Բարերարների ճեմուղու բացման մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---