Բաքվի սպառնալիքները ոչ մի կապ չունեն նրա հետ, որ Արցախի օդանավակայանը դեռ չի բացվել 15 սեպտեմբերի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Տեխնիկապես Ադրբեջանի համար բավական բարդ կլինի ոչնչացնել Երևանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Արծրուն Հովհաննիսյանը: Սակայն, փորձագետը նշել է, որ նման բան նույնպես չի կարելի բացառել: Անդրադառնալով նրան, թե կարող են Ադրբեջանի սպառնալիքները պատճառ լինել, որ Ստեփանակերտի օդանավակայանը չի բացվում, Հովհաննիսյանն ասել է, որ իրականում այն չի բացվում տեխնիկական խնդիրների պատճառով, և Բաքվի սպառնալիքները ոչ մի կապ չունեն: «Ստեփանակերտի օդանավակայանի բացումը մեծ նշանակություն ունի Ղարաբաղի համար, և կարևոր է, որպեսզի դրա հետ ոչ մի խնդիր չծագի: Այսպիսով, ավելի լավ է, որ այն նմի քիչ ուշ բացվի, բայց լավ գործի»,- ասել է փորձագետը: Լեռնային Ղարաբաղում օդանավակայանը փակվել է 1992-ին Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության պատճառով, այդ օրվանից Ղարաբաղը զրկվել է արտաքին աշխարհի հետ օդային հաղորդակցությունից: Ի սկզբանե սպասվում էր, որ օդանավակայանը բացվելու է մայիսին, սակայն այն արդեն երկար ժամանակ հետաձգվում է տեխնիկական խնդիրների պատճառով: Պետք է նշել, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացման մտադրությունը բուռն վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում, ընդհուպ մինչև ինքնաթիռները ոչնչացնելու խոստումներ: Դրան ի պատասխան, մարտի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դառնալու է Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |