15 սեպտեմբերի 2011 - 17:52 AMT
Մահմուդ Ահմադինեժադը որոշել է հանգստացնել Բաքվին՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա ոչինչ չի ազդի

Ելույթ ունենալով Ադրբեջանի հետ սահմանակից Պարսաբադ քաղաքում՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա ոչինչ չի կարող ազդել:

Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, նա նաև նշել է, որ Իրանը Ադրբեջանի համար եղբայրական պետություն է և սատարում է նրա անկախությանը:

«Մենք շահագրգռված ենք զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում և ընդլայնելու գործունեությունը բոլոր սահմանակետերում»,-ասել է Իրանի նախագահը:

Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ Իրանի դեմ ուղղված պիկետներ են անցկացվում: Բողոքների վերջին ալիքը անցել է սեպտեմբերին, երբ ընդդիմադիր Ազգային անկախության կուսակցությունը պիկետ կազմակերպեց Իրանի դեսպանատան շենքի առջև: Կուսակցության անդամները բողոք էին հայտնում ադրբեջանցիների դեմ Իրանի քաղաքականության վերաբերյալ: