15 սեպտեմբերի 2011 - 17:55 AMT
Փիլիսոփա. Հայ դիվանագետներն արտերկրում սկսել են ավելի լավ աշխատել, սակայն դեռ շատ անելիք ունեն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթները միջազգային ասպարեզում ներկայանալի են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փիլիսոփայական գիտություննեևրի դոկտոր Վազրիկ Բազիլը: Ընդ որում, ըստ նրա, նա ընդամենը 1-2 անգամ է ներկա գտնվել ՀՀ նախագահի ելույթներին: Նա նշել է, որ նախագահի ելույթներն արտերկրում հաջողված են՝ նշելով, որ նրա ելույթները ընկալելի են միջազգային հանրության համար: «Ես որևէ առարկութւուն չունեմ Հայաստանի նախագահի ելույթների հետ կապված»,-ասել է նա:

Բազիլը նշել է նաև, որ փոխվել է նաև հայ դիվանագետների վարքագիծը: Ըստ նրա, նրանք ավելի լուրջ են սկսել վերաբերվել իրենց գործունեությանը: Սակայն, փորձագետը նշել է, որ հաճախ Հայաստանից ժամանող հայ պաշտոնյաներն իրենց ելույթներում շոշափում են տվյալ երկրի համար անընդունելի թեմաներ: Բազիլը նշել է, որ դա կարող է կապված լինել նրա հետ, որ Հայաստանի դեսպանատները տարբեր երկրներում սխալ են աշխատում Հայաստանից ժամանող պաշտոնյաների հետ, ուղղություն չեն ցույց տալիս նրանց, «այսինքն չեն ասում, թե ինչ թեմա կարելի է շոշափել, ինչը՝ ոչ, ինչը կարող է նպաստել երկրի հանդեպ հետաքրքրության աճին»: