15 սեպտեմբերի 2011 - 18:08 AMT
Բակո Սահակյանը հանդիպել է փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող սպաների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել պաշտպանության բանակի շարքերից զորացրված և փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող մի խումբ սպաների հետ:

Նախագահականից նշում են, որ Բակո Սահակյանը կարևորել է նախկին զինծառայողներին համապատասխան աշխատանքով ապահովելու անհրաժեշտությունը` նշելով, որ նրանց փորձն ու գիտելիքները դրական ազդեցություն կունենան կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա: Երկրի ղեկավարն ընգծել է, որ պահեստազորի սպաներին աշխատանքով ապահովելու հիմնախնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: