1 մայիսի 2003 - 20:15 AMT
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՇՆԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«Կովկասյան քառյակի» երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին Մոսկվայում: Ինչպես հաղորդել է ՌԴ Դաշնաության Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը, հաղորդում է ՐԻԱ «Նովոստի»-ն, այդ մասին Թբիլիսիյում ավարտված հանդիպման ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարները: Դրանից բացի, նրա խոսքերով, անդամ-երկրների գործարար շրջանակներին առաջարկվել է տարեվերջին կայանալիք ԱՊՀ ձեռներեցների կոնգրեսի շրջնակներում առանձին հանդիպում անցկացնել «Կովկասյան քառյակի գործարար համաժողով» նախնական անվանումով: